Հաղորդավարին հարվածելու պատճառով Ուիլ Սմիթը կարող է զրկվել «Օսկարից»

0

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ուիլ Սմիթը կարող է զրկվել ցանկալի արձանիկից, որը ստացել է «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ընթացքում, հայտնում է Լրատվական դաշնային գործակալությունը։

Հաղորդավար Քրիս Ռոքին հասցված հարվածը Սմիթի համար չի կարող անհետեւանք մնալ։ Դերասանին կարող են զրկել մրցանակից 2017թ․-ին ընդունված վարվելակարգի խախտման պատճառով։ Փաստաթղթի համաձայն՝ մրցանակների հանձնման ընթացքում բռնության ցանկացած դրեւորում արգելված է, հայտնում է The Post-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։

Սմիթը հարվածել է Ռոքին, երբ վերջինս կատակել է դերասանի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին։ Վերջինս արդեն երկար ժամանակ է՝ աուտոիմուն հիվանդություն եւ մազաթափության հետ կապված խնդիր ունի։ Հաղորդավարի կատակը հունից հանել է դերասանին։

Leave A Reply

Your email address will not be published.