«Սարսափելի ցավոտ է»․ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դստեր համար ծանր է ծնողների բաժանումը

0

46-ամյա Անջելինա Ջոլիի եւ 57-ամյա Բրեդ Փիթի հարաբերությունները բաժանումից հետո լարված են։ Այդ մթնոլորտը բացասաբար է անդրադարձել նրանց դստեր վրա։

Անջելինան եւ Բրեդը վեց երեխա ունեն, որոնցից երեքը որդեգրված են։ 20-ամյա Մեդոքսը, 18-ամյա Փաքսը, 17-ամյա Զախարան, 13-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը նորմալ են ընդունել ծնողների բաժանումը, սակայն 15-ամյա Շայլոյի համար իրավիճակը դրամատիկ է։ Նրա համար ցավոտ է հոր ու մոր բաժանումը, եւ նա մինչ այժմ լուրջ ապրումներ ունի, սակայն չի կորցնում ծնողների վերամիավորման հույսը։

«Շայլոն երազում է, որ մայրն ու հայրը վերջապես կարողանան ներել միմյանց եւ շարունակեն շփվել խաղաղ ձեւով»,- հայտնել է աղբյուրը։ Ընդ որում, ինսայդերը պնդում է, որ ավագ երեխաներն ամբողջությամբ մոր կողմն են անցել։

Մեդոքսը, Փաքսն ու Զախարան աղմկոտ բաժանության պահից խզել են կապերը հոր հետ, սակայն Շայլոն սիրում է ծնողներին եւ իրեն ծուղակում է զգում։

«Նա միշտ հիշում է ժամանակները, երբ մայրն ու հայրը միասին էին։ Նրա համար սարսափելի ցավոտ է տեսել, թե ինչպես են նրանք միմյանց վերաբերվում ինչպես հրեշների»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է OK!-ը։ Շայլոն հասկանում է, որ ծնողները հազիվ թե վերավիավորվեն։ Նա հույս ունի, որ նրանք վերջ կդնեն փոխադարձ վիրավորանքներին, որոնք թունավորում են բոլորի կյանքը։


Leave A Reply

Your email address will not be published.