Լեպսը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել
Մոսկվայում հոսպիտալացվել է 55-ամյա երգիչ Գրիգորի Լեպսը՝ կողերի բազմակի կոտրվածքներով: Այդ մասին գրում է «vesti.ru»-ն:
Նրա պրոդյուսեր Նատալյա Մոստակովայի խոսքով՝ երգիչը հետազոտություն է անցնում:
«Երգչի վիճակը նորմալ է և կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա՝ հրաժարվելով մեկնաբանել միջադեպի հանգամանքները
Նշվում է, որ Լեպսը կարող էր վնասվածքներ ստանալ ընկնելու հետևանքով:
Նախնական տվյալների համաձայն՝ Լեպսը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ կողոսկրերի կոտրվածքով:
Public.am