«Էլ Կլասիկոյին» չմասնակցած Բեյլը պատրաստ է օգնել Ուելսի հավաքականին

0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն առանց սահմանափակումների մարզվում է Ուելսի հավաքականում, թեեւ մեջքի ցավերի պատճառով չէր մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը («Ռեալը» պարտվել էր 0։4 հաշվով

32-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է օգնել Ուելսի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում, հաղորդում է AS-ը։ Մարտի 24-ին Ուելսի հավաքականը կընդունի ավստրիացիներին։

Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի ամռանը, նա կհեռանա։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.