Նարգիլեի բիզնեսով զբաղվողներն ավելի վաղ  բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց

0

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ։

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Առողջապահության նախարարության դիմաց։ Նարգիլեի բիզնեսով զբաղվողներն ավելի վաղ  բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Հավաքվածները դիմում նամակ են հասցեագրել ինչպես Կառավարությանը, այնպես էլ՝ Առողջապահության նախարարությանը։

Հավաքվածները հայտարարեցին, որ օրինագիծը մշակվել և հաստատվել է կառավարության կողմից առանց հանրային լսումներ անցկացնելու և ոլորտի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։

Աղբյուրը ՝ Lurer.com

Leave A Reply

Your email address will not be published.