«Երբ ես տխուր եմ»․ Լիլիթ Ալթունյանի անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մրցույթում

0

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում, հայտնում է ՀՀ ազգային կինոկենտրոնը։

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը եւ նկարիչ-մուլտիպլիկատորը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը եւ Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:

Leave A Reply

Your email address will not be published.