Չուլպան Խամատովան հեռացել է Ռուսաստանից

0

ՌԴ ժողովրդական արտիստուհի Չուլպան Խամատովան արձակուրդն ավարտելուց հետո որոշել է չվերադառնալ Ռուսաստան։ Արտիստուհին այս պահին ապրում է Լատվիայում։ Խամատովան իր հետ տարել է իր երեք երեխաներին։ Այս մասին նա պատմել է Կատերինա Գորդեեւայի հետ հարցազրույցում։

Զրույցի ընթացքում Խամատովան ընդգծել է, որ աշխատանք չունի, ինչպես նաեւ բնակության համար գումար:

«Նույնիսկ տուն հասնելու համար ես այլ մարդկանց օգնության կարիքն ունեի։ Քանի որ մեքենա վարձակալելու համար գումար չունեմ», — ընդգծել է դերասանուհին՝ հայտարարելով, որ դեռ չի պլանավորում հայրենիք այցելել։

Հիշեցնենք, որ մեկ ամսվա ընթացքում միանգամից մի քանի ռուս հայտնիներ տարբեր պատճառներով լքել են ՌԴ-ն, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան, Օլգա Բուզովան, Մաքսիմ Գալկինը, Քսենիա Սոբչակը եւ շատ ուրիշներ:

Leave A Reply

Your email address will not be published.