«Քնքշություն»․ Էթերի Ոսկանյանի նոր լուսանկարը

0

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այժմ հանդես է գալիս «Մեր թաղի տղերքը» հեռուստանովելում, հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, նույն գույնի դասական տաբատ։ Դերասանուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Էթերին հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Քնքշություն», «գեղեցկուհի հայուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էթերին ջինսե տաբատ էր կրում, բլուզ, երկնագույն բաճկոն։ Դերասանուհու մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Դեկտեմբեր», — հրապարակմանը կից գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.