«Գեղեցիկ զույգ»․ Յուլյա Ֆինկն՝ ամուսնու հետ

0

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ մեկնաբան Արտյոմ Կարապետյանի հետ։

Ինստագրևամայն էջում հրապարակված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին կրում է բաց մոխրագույն հագուստ։ Նա հավաքել է մազերը, ընդգծված շպարով է։ ԵՐիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են երկար ականջօղերը։ Հրապարակումը Յուլյան չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ զույգ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ, որոնք համադրել էր ոճային վերարկուի հետ։ Յուլյան հավաքել էր մազերը, երկարաճիտներ ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Վերադարձիր, գարուն»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

Leave A Reply

Your email address will not be published.