Ալեքսիս Օհանյանը FԱլեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է Shakmat կոնյակի, շախմատի եւ Հայաստանի մասինorbes-ին պատմել է Shakmat կոնյակի, շախմատի եւ Հայաստանի մասին

0

Նոյեմբերին պատմել էինք, որ Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Shakmat անունով կոնյակի բրենդ էր գործարկել:

Կոնյակի յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել:

Forbes-ը Shakmat-ի մասին զրուցել է հայազգի ձեռներեցի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

 

***
Հայկական կոնյակի ավանդույթների մասին

Հայկական կոնյակը երեւույթ է, որով հայերը շատ են հպարտանում: Սակայն Հայաստանից եւ հայկական համայնքից դուրս այդ մասին ոչ ոք չգիտի, ինչը չափազանց ամոթ է, քանի որ հայկական կոնյակը լեգենդար է:

Image result for aleksis ohanyan

Հայաստան կատարած ճամփորդության մասին

Մենք վայրէջք կատարեցինք արեւածագից առաջ, վազեցինք դուրս եւ արեւի առաջին ճառագայթները տեսանք: Հետո Երեւանում շրջայց կատարեցինք, կանգ առնելով այն վայրերում, որտեղ ես հաճախ էի լինում, երբ Երեւանում էի ապրում: Այցելեցինք տարբեր գործարաններ, որտեղ համտեսումների մասնակցեցինք: Ամեն ինչ ավարտվեց հայկական ավանդական ճաշով:

Մի քանի կարպետ գնեցի ԱՄՆ ուղարկելու նպատակով: Նախագծի թիմի հետ նաեւ տեղական բարերից մեկում հավաքվեցինք:

Image result for aleksis ohanyan armenia forbes

Image result for aleksis ohanyan

Վարչապետի հետ հանդիպման մասին

Այցի ընթացքում հանդիպեցի նաեւ Հայաստանի վարչապետին: Դա իսկապես ոգեւորիչ հանդիպում էր:

Ողջ Հայաստանով մեկ զգում ես լավատեսություն վարչապետի կատարած աշխատանքի հանդեպ: Նա կշարունակի նույն կերպ աշխատել՝ օգնելու Հայաստանին բարգավաճել, նվազեցնել կոռուպցիան: Դա ոգեւորիչ է, քանի որ հայերը ողջ աշխարհում շատ բաների են հասել, եւ տեղին է, որ հայրենիքում էլ նույնը ստացվի: Սա Հայաստանի պատմության ամբողջովին նոր գլուխ է:

Image result for aleksis ohanyan pashinyan

Կոնյակ խմելու սեփական մեթոդի մասին

Shakmat կոնյակը ես խմում եմ հանգիստ: Եթե ձեռքիս տակ կա հայկական ծիրան, այն մեջտեղից կիսում եմ, հանում կորիզը եւ օգտագործում որպես բաժակ՝ կոնյակը խմելու համար:

Սա 23 ամյա կոնյակ է, հետեւաբար բարձրորակ է, ինչը մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ աշխարհին առաջին տպավորությունն է հաղորդում Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին:

 

Image result for aleksis ohanyan pashinyan

Leave A Reply

Your email address will not be published.