Ոճային մայրիկ․ Արեւիկ Ուդումյանի լուսանկարը
Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Ինստագրամայն էջում տեղադրված լուսանկարում պրոդյուսերը լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը դեղին բլուզ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի ջինսե տաբատի հետ։ Արեւիկի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում արեւային ակնոցն ու ականջօղերը։ «Արեւից կախված», — հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էր Արեւիկ Ուդումյանը։