Մահացել է «Ռեմբոյի» և «Տերմինատորի» պրոդյուսերը
74 տարեկանում մահացել է հունգարացի կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան: Նա երկար ժամանակ ծանր հիվանդությամբ էր տառապում: Վայնան մահացել է Բուդապեշտում գտնվող իր տանը:
Էնդրյու Ջորջ Վայնան ծնվել է Բուդապեշտում, 12 տարեկանից ապրել է ԱՄՆում: Իր կարիերայի ընթացքում նա որպես պրոդյուսեր է հանդես եկել բազմաթիվ ճանաչված կինոնկարներում. «Ռեմբո» ֆիլմաշարի առաջին երեք մասերում, «Պինդ ընկույզը 3» ում, «Տերմինատոր 3» և «Տերմինատոր . թող գա փրկիչը» ֆիլմերում: