Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ հեռանում է «RTVI» ալիքի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից

0

Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ հանուն իր նախագծերի ժամանակավորապես հեռանում է «RTVI» ալիքի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է պաշտոնական հայտարարությամբ, որը հրապարակվել է RTVI-ի կայքում։

«Որոշում եմ կայացրել կենտրոնանալ սեփական երաժշտական նախագծերի զարգացման վրա, այդ պատճառով այս իրավիճակում ցանկանում եմ հայտնել RTVI-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից ժամանակավորապես կամովի հեռանալու մասին։ Տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իմ կարծիքը մեծամասամբ կարող է չհամընկնել RTVI-ի խմբագրական քաղաքականության հետ։ Չցանկանանալով ինչ-որ կերպ, նույնիսկ անուղղակիորեն ազդել RTVI-ի կերպարի եւ տեղեկատվական քաղաքականության վրա՝ որոշում եմ կայացրել ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունն ալիքի հետ»,- ասել է Շնուրովը։

«Ленинград» եւ «Рубль» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովը «RTVI» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը ստանձնել է 2020թ․-ի հունիսին։ «Ленинград» խմբի առաջնորդին պաշտոնն առաջարկել է RTVI-ի սեփականատեր Միքայել Իսրայելյանը։

Leave A Reply

Your email address will not be published.