Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցի պակասը
Սննդակարգում սպիտակուցի պակաս ունեցող մարդկանց մոտ շատ ավելի հավանական է վարակիչ հիվանդությունների զարգացումը, զգուշացնում են սննդաբան-էնդոկրինոլոգ Ելենա Շչետինինան եւ սննդաբան Նատալյա Կրուգլովան (Ռուսաստան)։
«Եթե սննդակարգում կենդանական սպիտակուցը քիչ է, ապա իմունային համակարգը կտուժի, ուստի նման մարդիկ ավելի հակված են տարբեր վարակների՝ վիրուսային եւ ոչ վիրուսային: Իմունային համակարգի կառուցմանը մասնակցում են նաեւ B խմբի վիտամիններ, որոնց պակասը կարող է դրսեւորվել, օրինակ, մաշկի վրա ցանի տեսքով»,- ասել է Շչետինինան Ura.ru-ին տված հարցազրույցում։
Կրուգլովան իր հերթին նշել է, որ ամբողջական սննդակարգը պետք է ներառի 50% կենդանական սպիտակուց եւ նույնքան բուսական սպիտակուց։
Այն մարդկանց, ովքեր հետեւում են բուսակերների սննդակարգին, մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս իրենց սննդակարգում ներառել վիտամին B12 պարունակող մթերքներ։