«Ճիշտ սահմանեք ձեր առաջնահերթությունները»․ Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հրաչուհին մոխրագույն հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Հաղորդավարուհին բնական շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով՝ վզնոց, ժամացույց։ «Ճիշտ սահմանեք ձեր առաջնահերթությունները»,- մեկնաբանություններում գրել է Հրաչուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ հագուստ էր կրում։ Հրաչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել նուրբ վզնոցը։