Ճապոնական Uniqlo ապրանքանիշը չի հեռանա ռուսական շուկայից

0

Ճապոնական Uniqlo ռիթեյլերը չի հեռանա Ռուսաստանից, հայտնում է «Антиглянец»-ը՝ վկայակոչելով  BoF-ին։

Ընկերության գլխավոր տնօրեն Թադասի Յանային աշխատակիցներին ուղղված նամակում նշել է, որ «հագուստը կենսական անհրաժեշտություն է, իսկ Ռուսաստանի բնակչությունը կյանքի նույն իրավունքն ունի, ինչ մենք»։  

Նախօրեին հայտնի է դարձել, որ «Inditex» ընկերությունը, որին են պատկանում Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull&Bear եւ Stradivarius խանութները, դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում։

Leave A Reply

Your email address will not be published.