«Յուվենտուսի» կիսապաշտպանի համար մրցաշրջանն ավարտված է
Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենիի համար մրցաշրջանն ավարտված է։
Նա ձախ ոտնաթաթի երկու ոսկրի կոտրվածք էր ստացել իսպանական «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։
Ուեսթոն Մաքենին մինչեւ ամառ չի հասցնի ապաքինվել, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
«Վիլյառեալ» — «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա մարտի 16-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Ուեսթոն Մաքենին «Յուվենտուսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ։