Google-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը Ռուսաստանում

0

Google-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը Ռուսաստանում, արգելքը վերաբերում է որոնման ծառայությանը, YouTube-ին եւ արտաքին գործընկերներին, տեղեկացրել է Reuters-ը։

«Արտակարգ հանգամանքներից ելնելով՝ մենք դադարեցնում ենք Google-ի գովազդը Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։ «Իրավիճակն արագ զարգանում է, եւ մենք կշարունակենք թարմացումներ ներկայացնել, երբ տեղին համարենք դա»։

Google-ը ավելի վաղ արգելել էր ռուսական պետական ԶԼՄ-ներին գովազդ գնել կամ վաճառել։

Leave A Reply

Your email address will not be published.