Սնանկացած Ռոբ Քարդաշյանի նոր ընկերուհին փող շատ է սիրում

0

31-ամյա Ռոբ Քարդաշյանը, ով բազմաթիվ պարտքեր ունի, ստիպված է եղել տեղափոխվել մայրիկի՝ 63-ամյա Քրիս Ջենների մոտ։ Այժմ նա կամաց-կամաց ոտքի է կանգնում՝ վճարում է հարկերը եւ հոգում ընթացիկ ծախսերը՝ շուտով իր տուն տեղափոխվելու համար։ Միայն թե նրա ճանապարհին «խոչընդոտ» է հայտնվել՝ նոր ընկերուհի, ով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ սիրում է փող։

Դատելով Instagram-ի հրապարակումներից՝ Ռոբ Քարդաշյանը հանդիպում է մոդել Ալեքսիս Սքայի հետ։ Քարդաշյանը նրան մշտապես ցույց է տալիս Stories բաժնում կատարվող հրապարակումներում։ Աղջիկը նույնիսկ ընթրիք է պատրաստել Քրիս Ջենների տանը։

Սքայլի դստեր՝ Ալայայի հայրը ռեփեր Fetty Wap 27-ն է, ումից Սքայը բաժանվել է երեխայի ծնունդից առաջ։ Բայց կարծես թե զույգի համար փորձություններն առջեւում են. Քարդաշյանի նոր ընկերուհին մի առիթով հայտարարել է, որ գումար ավելի շատ է սիրում, քան սեռական հարաբերություն։

 

Картинки по запросу alexis rob kardashyan

Ի դեպ, Ռոբն ամսվա ընթացքում վաստակում է մոտավորապես 90 հազար դոլար, սակայն դա չի բավականացնում նրա բոլոր ծախսերը հոգալու համար։ Բլեք Չայնան նրանից 20 հազար դոլար է պահանջում դստեր՝ Դրիմի համար, իսկ Ռոբը պետք է 300 հազար դոլարի հարկային պարտավորություն ունի..

Картинки по запросу alexis rob kardashyan

Leave A Reply

Your email address will not be published.