Վտանգավո՞ր է արդյոք կենցաղային քիմիան առողջության համար

0

Ախտահանման համար կենցաղային քիմիայի չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությունը։ Այս մասին հայտարարել է Կալիֆոռնիայի Դեւիսի համալսարանի բնապահպան Քոլին Ռոզալեսը։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Գիտնականների թիմը փորձեր է անցկացրել գրասենյակներում, որտեղ ամենից հաճախ կանոնավոր մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ինչպես պարզվել է, կենցաղային քիմիան կարող է օդում տարածել փոքր աերոզոլային մասնիկներ, որոնք այնուհետեւ ներթափանցում են մարդու շնչառական օրգաններ նույն արագությամբ, ինչ տրանսպորտից արտանետվող գազերը։

Leave A Reply

Your email address will not be published.