Ավարտվել են Ինդիանա Ջոնսի հինգերորդ մասի նկարահանումները
Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ավարտվել են «Ինդիանա Ջոնս» ֆիլամաշարի հինգերորդ մասի նկարահանումները․ գլխավոր դերում Հարիսոն Ֆորդն է։
«Եզրափակում ենք»,- գրել է Մարշալը։ Ռեժիսորը Ջեյմս Մենգոլդն է, որն աշխատել է «Լոգան» եւ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմերի վրա։
Սթիվեն Սփիլբերգը կինոժապավենի պրոդյուսերներից մեկն է։ Երաժշտության վրա աշխատել է Ջոն Ուիլյամսը։
Նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2023թ․-ի հունիսին։