Լերա Կուդրյավցեւան կոշտ պատասխանել է կես տարեկան դստեր համար քննադատություններին

0

47-ամյա Լերա Կուդրյավցեւան մայր է դարձել անցյալ տարվա օգոստոսին։ Հեռուստահաղորդավարուհու գրաֆիկը ծանրաբեռված է եղել, եւ նա մոր եւ քրոջ հետ մեկնել է հանգստի։ Սակայն հետեւորդները քննադատել են նրան՝ լուսանկարներում չգտնելով 6-ամսական դստերը։

 

Լերան առաջին անգամ չէ, որ ստիպված է պաշտպանվել մեղադրանքներից. երկրպագուները ժամանակին խոսում էին այն մասին, որ երեխային լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, իսկ Լերան կեղծում է հղիությունը։ Կուդրյավցեւային վշտացնում էին նման մեկնաբանությունները։ Նա նշում էր, որ անցել է ծննդաբերության բոլոր դժվարությունների միջով եւ չի ցանկանում հայտնել մանրամասները։ Հաղորդավարուհու զայրույթը մեծ էր, երբ դստեր ծնունդից կես տարի անց պատմությունը կրկնվեց։

Լերան հաճույքով կիսվում էր հույզերով Օմանում հանգստանալու ընթացքում։ Սակայն հետեւորդների մի մասը որոշել է կրկին առաջ քաշել հին թեման։ Նրանց հատկապես անհանգստացրել է նրա դստեր եւ ամուսնու գտնվելու վայրը։ Հեռուստահաղորդավարուհուն քննադատում էին փոքրիկ Մաշային ահրաժեշտ ուշադրություն չհատկացնելու համար, ինչպես նաեւ նշում էին, որ երեխային «այլ կին է լույս աշխարհ բերել, իսկ Լերան նրան թողել է դայակների հետ»։

 

Image result for lera kudryavtseva baby

Լերան սկզբնական շրջանում առանձնակի չի արձագանքել բացասական մեկնաբանություններին, սակայն դատապարտող հաղորդագրությունները շատացել են, ինչի արդյունքում նրա համբերությունը ապառվել է։

«Հեռուտստատեսությունում աշխատում եմ 25 տարի եւ հանգստը վայելել եմ միայն մտերիմների հետ։ Իմ անձնական կյանքն իմ անձնականն է։ Եվ եթե ցանկանամ ձեզ որեւէ բան ցույց տալ կամ պատմել, կանեմ դա։ Բայց միայն այն դեպքում, երբ ինքս ցանկանամ։ Ձեր հետաքրքրությունն աննրբանկատ է։ Իմ կյանքը ձեր գործը չէ, եւ դուք իրավուք չունեք իմ կյանք ներխուժել առանց իմ թույլտվության։ Իմ դեպքում հանրային լինելը մասնագիտություն է։ Պա՞րզ է։ Մտեք ուրիշների էջեր, հարցրեր տվեք եւ պատասխաններ պահանջեք։  Լկտիություն, աննրբանկատություն, բռիություն»,- Instagram-ում գրել է Լերան։

 

Related image

Իհարկե, ոչ բոլորն են բացասական տրամադրված։ Երկրպագուներից շատերը կոչ են անում հանգսիտ թողնել Լերային, իսկ նրան խորհուրդ են տալիս հանգստի թանկարժեք ժամանակը չվատնել զայրույթի վրա։

 

Related image

Leave A Reply

Your email address will not be published.