«Սիրահարված Աֆրիկային»․ Անժելա Սարգսյան
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի ու ջինսե բաճկոնի հետ։ Անժելան արձակել է մազերն ու գլխազարդ է կրում։ «Սիրահարված Աֆրիկային»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին մոխրագույն հագուստ էր կրում։ Անժելան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, արձակել էր մազերն ու վառ շպար նախընտրել։ «Արեւի շող»,- մեկնաբանություններում գրել էր Անժելա Սարգսյանը։