Բուքինգհեմյան պալատը հերքել է Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին լուրը
Օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ թագուհի Եղիսաբդեթ Երկրորդը կորոնավիրուսի հետեւանքների պատճառով մահացել է։ Այդ մասին լուրեր էին տարածել Hollywood Unlocked-ը եւ Hollywood Reporter-ը։ Նշվում էր, որ Նորին մեծությանը սպասում էին «Vogue» ամսագրի խմբագրի հարսանիքին, սակայն նա արարողությանն այնպես էլ չի մասնակցել։ Ավելի ուշ հաղորդվում էր, թե նրան մահացած են գտել։
Նախօրեին Բուքինգհեմյան պալատը հերքել է այդ լուրերը։ Երեկ Եղիսաբեթ Երկրորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ խորհրդակցություն է անկացրել։
Ի դեպ, փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ Երկրորդի COVID-19-ի թեստի արդյունքը դրական է։ Նրա հիվանդությունը թեթեւ ընթացք քունի։ Այժմ նա շարունակում է կատարել իր պարտականությունները։