1000 մարդ կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա`ընդդեմ հասարակական վայրերում ծխելն արգելելու նախագծի դեմ
Քիչ առաջ, մի խումբ երիտասարդներ բողոքի ակցա են սկսել Առողջապահության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով ետ կանչել օրենքի նոր նախագիծը, որով նախատեսվում է հասարակական բոլոր վայրերում արգելել ծխելը: Նախաձեռնության անդամներին ձեռքին պաստառներ կան՝ վրան գրված. «Թողեք աշխատենք», «Չեմ ուզում արտագաղթել», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս» և այլն:
ArmDay.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց պահանջն ու այն մանրամասները, որոնք կապված են օրենքի նոր նախագծի հետ:
«Մենք ներկայացնում ենք նարգիլե ծխելու մասնագիտացված վայրերը, որը այս մի տարվա մեջ է զարգացում ապրել և որում մեծ ներդրումներ են արվել: Մենք դեմ ենք հասարակական վայրերում ծխախոտ ծխելուն: Օրենքը քննարկվել է առանց մասնավոր սեկտորի, բայց նաարարությունը հակառակն է ասում: Մենք պահանջում ենք, որպեսզի նախագիծը հետ կանչվի, վերանայվի քննարկվի, մեզ տան ստանդարտներ և ժամանակ, որպեսզի մենք այդ վայրերը համաատասխանեցնենք այդ ստանդարտներին և շարունակենք աշխատել և չկրճատվեն այդքան աշխատատեղեր, այդքան հարկ բյուջեից չկրճատվի»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց են միացել նաև Ռեստորանների միությունը:
Բողոքի մասնակիցները նշեցին, որ առայժմ խաղաղ ճանապարհով են փորձում հարցին լուծում տալ, սակայն կան կազմակերպություններ որոնց հետ քննարկումներ են եղել, այդ թվում ՝տուրիզմը համակարգող հկ-ների հետ, որոնք նույնպես կմիանան ակցիային:
Նրանք նշեցին նաև, որ նարգիլեն վնասակար չէ առողջությանը և այն արգելելու դեպքում ՝մոտ 1000 մարդ կդառնա գործազուրկ:
Բողոքի ակցիա՝Առողջապահության նախարարության առաջ
Опубликовано Armday.am Ժամանց Пятница, 11 января 2019 г.