Հմայիչ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը

0

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան ոճային բաչկոն է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին գծավոր վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր մոխրագույն պիջակի հետ։ Սոնան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ «Սերն ամենուր է»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Սոնան։

Leave A Reply

Your email address will not be published.