ԱՄՆ-ում կենսագրական ֆիլմ կնկարահանեն Թուփաք Շակուրի մոր մասին
ԱՄՆ-ում կենսագրական ֆիլմ կնկարահանեն Թուփաք Շակուրի (2Pas) մոր՝ Աֆենի Շակուրի մասին, գրում է NME-ն։
Ժապավենը կկրի «Աշխարհ, սեր եւ հարգանք, Աֆենի Շակուրի պատմությունը» (Peace, Love & Respect; the Afeni Shakur/Panther 21 story) անվանումը: Այն պատմում է 1969-1971թթ․ Ադենիի կյանքի մասին եւ «Black Panther Party» անվանումով կազմակերպությանը նրա մասնակցության մասին։
Այդ շրջանում Աֆենի Շակուրը անազատության մեջ է եղել «Հովազներ 21» գործով․ կազմակերպության 21 անդամի մեղադրել են Նյու Յորքում պայթյուններ պատրաստելու մեջ։ Սակայն 1971թ․-ին բոլոր կասկածյալներն արդարացվել են։