Շառլ Ազնավուրի «Qui» երգի հայերեն տարբերակը՝ Սոֆի Մխեյանի կատարմամբ. տեսահոլովակի պրեմիերա

0

Սոֆի Մխեյանը սոցցանցերի իր էջերում նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է Շառլ Ազնավուրի «Qui» երգի հայերեն թարգմանության հիման վրա: Երգի հայերեն տարբերակը կոչվում է «Ով»: Օրիգինալ երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Ազնավուրն է, երգի հայերեն թարգմանությունն արել է Սամվել Գասպարյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Շառլ Ազնավուրի երգերի հայերեն կատարումներով  տեսահոլովակներ են ներկայացրել նաեւ երգիչներ Էրիկն («Մնա») ու Շուշան Պետրոսյանը («Տարեք ինձ»): Այս նախաձեռնության հեղինակը Newmag հրատարակչությունն է:

Leave A Reply

Your email address will not be published.