Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է՝ ինչպես է իրեն հաջողվում 49 տարեկանում նման մարմին ունենալ
Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վերջերս Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչպես է իրեն հաջողվում 49 տարեկանում նման մարմին ունենալ:
Երկու երեխաների մայրը, որն այս տարի 50 տարեկան կդառնա, բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը:
Աշխատանքային օրերին նա գրեթե դուրս չի գալիս մարզասրահներից: Աստղի խոսքով՝ նա բացակայում է մարզումներից միայն ծայրահեղ դեպքերում, սակայն այդ դեպքում էլ նա մի քանի ազատ րոպե է գտնում մարզվելու համար:
«Ես հազվադեպ եմ բաց թողնում մարզումները: Երբեմն աշխատում եմ մինչև ուշ գիշեր, սակայն նման դեպքերում ես ասում եմ ինձ՝ ուղղակի արա՛ դա, ընդամենը մեկ ժամ»,- խոստովանել է երգչուհին:
Բացի այդ՝ Ջեյ Լոն հետևում է իր սննդակարգին: Նա ուտում է օրական 6 անգամ փոքր չափաբաժիններով: Իր բարեկազմության հիմնական գաղտնիքներից մեկը նա համարում է գազավորված ըմպելիքներից հրաժարվելը: Երգչուհին չի օգտագործում նաև կարտոֆիլ: