Իսպանիայում հայկական հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման գործի շրջանակներում 83 մարդ է ձերբակալվել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական Միության Europol գործակալությունը:
Նշվում է, որ իրավապահները Իսպանիայում խուզարկություն են իրականացրել 11 տներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո կանխիկ գումար, հրացան, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, վարկային քարտեր, 5 շքեղ ավտոմեքենա և գործի հետ առնչվող փաստաթղթեր, սառեցվել է 42 բանկային հաշիվ:
Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ ձերբակալված թենիսիստներից մեկը մասնակցել է թենիսի US Open-ի վերջին առաջնությանը: