Ռայան Ռեյնոլդսը դարձել է Giorgio Armani-ի գովազդային արշավի աստղը
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը դարձել է Giorgio Armani-ի Armani Code օծանելիքի դեմքը։
Իտալական բրենդն արդեն ներկայացրել է Armani Code Absolu նոր բույրի առաջին գովազդային նկարը՝ հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ։
Գովազդային նկարների հետ միասին նկարել են նաև փոքր տեսանյութ, որի հեղինակն է ռեժիսոր և օպերատոր Ռիդ Մորանոն։
Բրենդի երկրպագուները կարող են մինի-ֆիլմը տեսնել փետրվարին։
Ջորջիո Արմանիի խոսքերով, Ռայան Ռեյնոլսդը հիանալի արտահայտում է Armani Code-ի ժամանակակից տղամարդու զգացմունքայնությունը՝ մարդ խարիզմայով, հանգիստ ոճով ու հեգնանքի ճիշտ չափաբաժնով։