Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Հայաստանի հավաքականի և ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ստանձնել է երևանյան թիմի գլխավոր սելեկցիոների պաշտոնը:
Ավելի վաղ Արզումանյանը զբաղեցնում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սկաուտինգի բաժնի պետի պաշտոնը: Նա զբաղվում էր Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հայտնաբերմամբ ու տարբեր տարիքային հավաքականներին խորհուրդ տալով: