Կոլչինի հուշամրցաշար․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ կիսաեզրափակիչում է

0

Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող վաստակավոր մարզիչ Անատոլի Կոլչինի հիշատակին նվիրված Ա կարգի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինեսի նկատմամաբ, 63,5 կգ քաշային Արթուր Շահպազյանը հաղթել է իր թիմակից Արթուր Ղազարյանից։

Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 18-ին։

Leave A Reply

Your email address will not be published.