36-ամյա Ջեյմս Միլներն անցկացրել է 800-րդ հանդիպումը (ֆոտո)
Անգլիական «Լիվերպուլի» 36-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները 800-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել կարիերայում, հաղորդում է Opta-ն։
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Միլները փոխարինման էր դուրս եկել 86-րդ րոպեին։ «Լիվերպուլը» հաղթել էր 2։0 հաշվով։
Միլները 275 հանդիպում անցկացրել է «Լիվերպուլում», 203 հանդիպում՝ «Մանչեսթեր Սիթիում», 136 խաղ՝ «Նյուքասլում», 126 խաղ՝ «Աստոն Վիլայում», 54 խաղ՝ «Լիդս Յունայթեդում» եւ 6 խաղ՝ «Սուինդոն Թաունում»։
20 տարվա պրոֆեսիոնալ կարիերայում Միլներն ամեն մրցաշրջանում անցկացնում է միջինը 40 հանդիպում։