Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը Սուրբ Ծննդյան տոնը նշել են ընկերների հետ
Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան Սուրբ Ծննդյան տոնը նշել են իրենց մտերիմ ընկերների՝ Յուդաշկինների և Բույնովների ընտանիքների հետ: Նրանք մեծ երկույթ են կազմակերպել, իսկ հետո Գալկինը իրենց լուսանկարները հրապարակել է սոցցանցում:
Կադրերում բոլորն ուրախ ժպտում են: Երկրպագուներին ամենից շատ դուր է եկել Պուգաչովայի կերպարը: 69-ամյա երգչուհին կարճ կիսաշրջազգեստով է և բավականին թարմ ու գեղեցիկ տեսք ունի: Գալկինի էջին հետևողները գրել են, որ հիանում են նրանով: