«Շատ հեռու, բայց շատ մոտ». Սոֆի Դեւոյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետ
Պարուհի Սոֆի Դեւոյանը ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Շատ հեռու, բայց շատ մոտ»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Սոֆին։
Օրերս տեղադրված կադրերում Սոֆին սեւ վերարկու էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխաշոր, գլխարկ, պայուսակ։ «Երեւան։ Մտերմիկ երեկոներ»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆին։