«Բարսելոնան» բանակցում է «Միլանի» խաղացողի հետ
«Բարսելոնան» ցանկանում է ամռանը ձեռք բերել իտալական «Միլանի» եւ Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի գործակալի հետ բանակցում է դեկտեմբերից, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Ֆրանկ Կեսիեն վերջնական որոշում դեռ չի ընդունել։ Այլ ակումբներ եւս հետաքրքրված են նրա ծառայություններով։
25-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» է խաղում 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։