Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել «Արսենալ»-ը
Ըստ մի շարք բրիտանական ԶԼՄ-երի՝ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է լքել անգլիական ակումբը։
Նշվում է, որ «Արսենալ»-ը մտադիր է ձեռք բերել իսպանացի Դենիս Սուարեսին, ով կզբաղեցնի Մխիթարյանի դիրքը։ Սուարեսը թիմին կարող է միանալ արդեն հունվար ամսին, ինչը նշանակում է, որ արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխը կարող է լքել լոնդոնյան ակումբը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին։