Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

0

Եվրոպական հեռարձակողների միությունըԵՀՄ-ն հրապարակել է 2019թ.-ի մայիսի 14-ին Իսրայելում տեղի ունեցող Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթի կարգախոսն ու տարբերանշանը:

«Համարձակվիր երազել». այսպիսի կարգախոս ունի այս տարվա երաժշտական մրցույթը, իսկ ինչ վերաբերում է տարբերանշանին, ապա այն ոսկեգույն աստղի տեսք ունի: Այն կազմված է եռանկյունիներից, որոնք խորհրդանշում են «Դավթի աստղը»՝ մի նշան, որը նաև Իսրայելի դրոշի վրա կարող եք տեսնել: Նշվում է, որ եվրատեսիլյան բեմը նույնպես եռանկյունաձև տարրեր կունենա: Ե՛վ տարբերանշանի, և՛ կարգախոսի գաղափարի հեղինակն է Իսրայելի հայտնի ընկերություններից մեկը՝ Awesome Tel Aviv-ը:

Հրապարակված հայտարարության համաձայն Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա տոմսերը կսկսեն վաճառվել հունվարի երկրորդ կեսից:

Հիշեցնենք՝ 2018թ.-ին Եվրատեսիլում հաղթող էր ճանաչվել Իսրայելի ներկայացուցիչ Նետտան: Իսկ Հայաստանը 2019թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնում է Սրբուկը.

 

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Իվետա Մուկուչյանը խոսել է VNews-ի հետ և նշել, թե ինչ կարծիք ունի Սրբուկի՝ Հայաստանը 2019թ.-ին Եվրատեսիլում ներկայացնելու մասին: «Սրբուկը մրցույթի փորձ ունի և դա առավելություն է: Նրա հարցում սխալ ընտրություն չի արվել, քանի որ ուժեղ երգչուհի է: Սակայն եվրատեսիլյան բեմում ամենակարևորը կերպարն ու երգն են:

Leave A Reply

Your email address will not be published.