Նիհարեցնող ըմպելիք` վարունգով և կիտրոնով
Արագ և արդյունավետ նիհարելու հարցում բացի մարզասրահից և հատուկ սննդակարգից կիրառվում են նաև մի շարք մթերքներից պատրաստվող ըմպելիքներ, որոնք պարունակում են ճարպեր այրող օգտակար նյութեր:
Այս պարզ բաղադրամասերից բաղկացած ըմպելիքը կօգնի մեկ շաբաթում ազատվել շուրջ 5 ավելորդ կիլոգրամներից, եթե, իհարկե, սահմանափակեց նաև քաղցրի և սպիտակ ալյուրից պատրաստված այլ մթերքների օգտագործումը:
Անհրաժեշտ մթերքներ՝
1 կիտրոն, 1 լայմ, 1 գդալ աղացած կոճապղպեղի (имбирь) արմատ, 1 լիտր ջուր, 1 վարունգ, անանուխի 12 տերև:
Պատրաստման եղանակը՝
Վարունգը մաքրել ու կտրատել, ապա անհրաժեշտ է կտրատել լայմը, կիտրոնը և կոճապղպեղը:
2 լիտր տարողության շշի մեջ լցրեք ջուրը և անանուխի տերևներն ու նախօրոք կտրատված մյուս բաղադրիչները: Լուծույթը պահեք սառնարանում և թողեք մնա ողջ գիշեր, ապա օրական 3 բաժակ խմեք առավոտյան և ուտելուց 30 րոպե առաջ: