Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր կդառնա
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն եւ նրա կինը՝ Դանիելա Պիկը, երկրորդ անգամ ծնողներ կդառնան, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։
Ինսայդերները պարբերականին հայտնել են, որ իսրայելցի դերասանուհին հղիության վաղ շրջանում է։ Աստղերն առայժմ լուրը չեն մեկնաբանել։
Տարանտինոն եւ Պիկը նշանադրության մասին հայտարարել են 2017թ․-ին, մեկ տարի անց գաղտնի ամուսնացել Լոս Անջելեսում։ 2020թ․-ի փետրվարին ծնվել է նրանց որդին՝ Լեոն։ Շատերն են կարծել, թե փոքրիկին այդ անունն են տվել ի պատիվ Լեոնարդ դի Կապրիոյի, որը խաղացել է Քվենտինի մի քանի կուլտային ֆիլմերում, սակայն իրականում տղային անվանակոչել են Դանիելայի պապիկի՝ Արի Շեմ-Օրայի պատվին, քանի որ Արի նշանակում է «առյուծ»։