Ավստրալիայում հայտնի թոփ մոդելին մահացած են գտել

0

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի իր բնակարանում հայտնաբերել են թոփ մոդել Աննալիզ Բրաակենզիկի դին, հաղորդում է news.com.au կայքը:

Կնոջ ծանոթները, մի քանի օր շարունակ չկարողանալով նրա հետ կապ հաստատել, դիմել են իրավապահ մարմիններին: Հունվարի 6-ին ոստիկանները հայտնաբերել են Աննալիզի դին: Ոստիկանությունը կարծում է, որ կինն ինքնասպանություն է գործել:

Անցած տարվա ապրիլին մոդելը բաժանվել էր ամուսնուց՝ Դենի Գոլդբերգից, ինչից հետո չէր կարողացել վերջնականապես ուշքի գալ: Նշվում է, որ վերջին տարիներին Բրաակենզիկը պայքարել է ընկճախտի դեմ:

Картинки по запросу Աննալիզ Բրաակենզիկի

«Ես օրեր առաջ խոսել էի Աննալիզի հետ, և ինձ թվացել էր, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- խոստովանել է մոդելի ընկերներից մեկը:

Սոցկայքերում կինը հաճախ է կիսվել իր կյանքի «դժվար» և «վախեցնող» շրջանի մասին մտքերով և շնորհակալություն հայտնել մտերիմներին ու հետևորդներին աջակցության համար: Բացի մոդելի աշխատանքից՝ Բրաակենզիկը զբաղվում էր նաև ոսկերչական իրերի, ներքնազգեստների և գիշերազգեստների դիզայնով: Նա նկարահանվել է մի քանի ֆիլմում, ինչպես նաև «Պիցցա» հեռուստասերիալում դերի համար առաջադրվել Logie Award մրցանակին:

Leave A Reply

Your email address will not be published.