Միշոյի ջերմ լուսանկարը կնոջ հետ
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ «Զուգընկերս»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել է Սոնան։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի հետ։ Սոնան արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։