Հմայիչ. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Ժաննան բաց գույնի զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում են պայուսակն ու խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Ժաննան բաց գույնի բլուզ, կաշվե տաբատ, բաճկոն էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էր վանդակավոր պրիինտով շարֆը։ Դերասանուհու մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Ջերմություն փոխանցող մարդ»։