Ֆերլան Մենդին առաջիկա խաղերում չի օգնի «Ռեալին»
Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է իսպանական Marca-ն։
26-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում (փետրվարի 3) եւ «Գրանադայի» (փետրվարի 6 ) եւ «Վիլյառեալի» (փետրվարի 12 ) դեմ Իսպանիայի առաջնության խաղերում։
Հարցականի տակ է նաեւ Մենդիի մասնակցությունը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (փետրվարի 15)։