«Չինաստանում» փոխել են «Մարտական ակումբի» վերջաբանը
Չինաստանում Դեւիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» ֆիլմն այլընտրանքային վերջաբան է ունեցել, հայտնում է Ren.tv-ն։ Չինական տարբերակի վերջաբանում ենթագրեր են հայտնվում, որոնք հայտնում են, որ գլխավոր հերոսն ու ոստիկանությունն ականազերծել են տեղադրված ռումբերը, իսկ Էդվարդ Նորտոնի կերպարը հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցում։
Չինական տարբերակում «Pixies» խմբի «Where Is My Mind» խմբի հնչյունների ներքո պայթյունների տեսարաններն առկա չեն։
Ընդ որում, Չակ Պալանիկի վեպում պայթյուններ, իսկապես չկան, քանի որ ռումբի տեղադրման ընթացքում սխալ է թույլ տրվել։