Հայ դուդուկահարի ալբոմը ներառվել է «Songlines Music Awards 2022»-ի կարճ ցանկում
Հայ դուդուկահար Արսեն Պետրոսյանը հավակնում է «Songlines Music Awards 2022» մրցանակաբաշխության լավագույն արտիստ կոչմանն իր «Hokin Janapar» («Հոգին ճանապարհ») ալբոմի համար։
«Songlines Music Awards» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Ալավագույն կատարողի կամ երաժշտական խմբի համար հնարավոր է քվեարկել մրցույթի կայքում։ Քվեարկությունը բաց կլինի մինչեւ հունվարի 31-ը։
Հայ դուդուկահարի ալբոմը թողարկվել է Լոնդոնում եւ մեծ ճանաչում ձեռք բերել։ Հաջորդ ամիս արտիստը շրջագայության կմեկնի մի շարք եվրոպական քաղաքներ։