«Չելսին» ձեռք է բերել «Դերբի Քաունթիի» 18-ամյա ֆուտբոլիստին
Ձախ պաշտպան Դիլան Ուիլյամսն անգլիական «Դերբի Քաունթիից» տեղափոխվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Երջանիկ եմ, որ պայմանագիր կնքեցի աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի հետ»,- Ինստագրամում գրել է Դիլան Ուիլյամսը։
18-ամյա անգլիացի ֆուտբոլիստը «Դերբի Քաունթիի» սան է, գլխավոր թիմին միացել է 2021-ի ամռանը։