Tomb Raider-ի նկարահանումները դադարեցվել են՝ գլխավոր դերակատար Սոֆի Թյորների վնասվածքի պատճառով

0

Tomb Raider նոր սերիալի նկարահանումները դադարեցվել են այն բանից հետո, երբ Սոֆի Թյորները վնասվածք է ստացել։

Game of Thrones սերիալի դերասանուհու վնասվածքները նկարագրվել են որպես «թեթև», և Amazon MGM Studios-ի ներկայացուցիչը նշել է. «Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ վերսկսել նկարահանումները», գրում է Independent-ը։

Այս պահին պարզ չէ՝ արդյոք Թյորները վնասվածքը ստացել է նկարահանումների ընթացքում, թե այլ հանգամանքներում։

Թյորները մարմնավորում է հնագետ-արկածախնդիր Լարա Քրոֆթին՝ Ֆիբի Ուոլլեր-Բրիջի առաջիկա խաղարկային սերիալում, սակայն դեռ անցյալ տարի՝ դերի համար պատրաստվելիս, նրա մոտ մեջքի խնդիրներ էին հայտնաբերվել։

Leave A Reply

Your email address will not be published.