Քիմ Քարդաշյանի կատարյալ կազմվածքի գաղտնիքը բացահայտված է. ամեն ինչ կոնտուրային սփրեյի մեջ է
Պարզվում է, որ գլխավոր հնարքը ռազմավարական կոնտուրավորումն է՝ ֆիրմային արևայրուքի միջոցով։
Սրա հեղինակը նրա արևայրուքի մասնագետ Ջիմի Կոկոն է (իսկական անունը՝ Ջիմի Սնայդեր): YouTube-յան ձեռնարկում նա կիսվել է չորս տեխնիկայով, որոնք օգնում են ստեղծել տեսողականորեն տոնուսավորված կազմվածք.
- Մաշկի պատրաստում. սափրվել ընթացակարգից երկու օր առաջ, մաքրել մաշկը սովորականի պես և խուսափել լոսյոնից: Վերջում սառը ցնցուղը օգնում է փակել ծակոտիները։
- Հետույքի բարձրացում. քսեք սփրեյը հետույքին «կիսա-սրտի» տեսքով՝ թողնելով ներքին մասը ավելի բաց՝ բարձրացված էֆեկտի համար։
- Դեկոլտեի ստեղծում. հետևեք կրծքավանդակի բնական ուրվագծերին՝ թողնելով վերին մասը մի փոքր ավելի բաց։
- Փորի նեղացում և ցելյուլիտի կոծկում. կրծքավանդակից մինչև պորտից մի փոքր ներքև գիծը ստեղծում է հարթ որովայնի պատրանք, մինչդեռ ավելի մուգ հատվածները թաքցնում են անհարթ մասերը: Լավագույն արդյունքի համար պահպանեք արևայրուքը ութ ժամ, իսկ երկրորդ լվացումից հետո օրական երկու անգամ քսեք խոնավեցնող միջոց՝ գույնը պահպանելու համար։
Ջիմի Կոկոն համագործակցում է Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մի քանիսի հետ, այդ թվում՝ Քենդալ Ջենների, Արիանա Գրանդեի, Ջենիֆեր Էնիսթոնի և Վիկտորիա Բեքհեմի։ Նրա՝ Բևեռլի Հիլզի ստուդիայում սեանսները սկսվում են 350 դոլարից, և մասնագետը կարող է գալ ձեր տուն՝ լիարժեք սարքավորումներով։